«Եվրո-2012»-ի խմբային փուլի շրջանակներում կայացած Իտալիայի և Խորվաթիայի հավաքականների միջև հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել իտալացի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն:
33-ամյա կիսապաշտպանը խաղադաշտում անցկացրեց ամբողջ հանդիպումը, իսկ 39-րդ րոպեին աչքի ընկավ` գրավելով մրցակցի դարպասը տուգանայինից:
Իտալիա-Խորվաթիա հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1:









































