Կիրակի` փետրվարի 6-ին, ժամը 17-ի մոտակայքում հնարավոր դարձավ միակողմանի երթեկելի դարձնել Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Սիսան-Գորիս հատվածը: Այսինքն, Երևանից ուղևորվող մեքենաները զիջում են Սյունիքից եկողներին և հակառակը: Ճանապարհի այդ հատվածը վարորդներն անցնում են շարասյունով:
Ինչպես արդեն հայտնել էինք, առավոտյան ժամը 4-ից ճանապարհը ձնաբքի պատճառով փակվել էր: Ճանապարհին մնացած վարորդներից մեկը «Առաջին լրատվականի» հետ հեռախոսազրույցում ասաց, որ մոտ 300 մեքենա կանգնած էր ճանապարհին: Ձյուն չի տեղում, քամին ուղղակի ձյունը լցնում է ճանապարհի վրա, ու Գորիսի «Ոսմար» ընկերության տեխնիկան ու աշխատողները չէին հասցնում մաքրել ճանապարհը:
Ինչպես տեղեկացանք ընկերության հերթապահությունից, ժամը 18.15-ի դրությամբ տվյալ հատվածը մնում է դժվարանցանելի, քամին շարունակվում է, և մեքենաների կուտակումներ կան: Ուժեղ քամի է արձանագրվել մարզի ողջ տարածքում: Մարզային փրկարարարական ծառայությունում դեռ տեղյակ չեն քամու ուժգնության և հասցրած վնասների մասին: Նշենք, որ հոսանքազրկվել են մի քանի գյուղեր: Մոտ կես ժամ էլ քամու պատճառով անջատվել էր մարզկնետրոն Կապանի մի մասի էլեկտրաէներգիան:











































