Փարիզում տեղի ունեցող ձյուդոյի Մեծ սաղավարտի մրցաշարի առաջին օրը` փետրվարի 5-ին, Հայաստանը ներկայացնող մարզիկները նվաճեցին արծաթե պարգևները:
Տղամարդկանց 60 կգ քաշային կարգում Ուզբեկստանը ներկայացնող Ռիշոդ Սոբիրովին եզրափակիչում զիջեց և երկրորդ տեղը զբաղեցրեց Հովհաննես Դավթյանը, իսկ 66 կգ քաշայինների մրցավեճում երկրորդը ճանաչվեց Արմեն Նազարյանը: Նրա մրցակիցը եզրափակիչում ճապոնացի Ջունպեի Մորիշիտան էր:
Մրցաշարը կավարտվի կիրակի օրը: