Nokia ընկերության հինգշաբթի օրը հրապարակած կազմակերպչական փոփոխությունները ցույց են տալիս, որ ընկերությունը փորձում է բարելավել սմարթֆոնների իր բիզնեսը: Նոր փոփոխություններն, իհարկե, վերջին ռազմավարական փոփոխությունները չեն լինի:
Information week-ը հաղորդում է, որ Nokia–ն նաև նոր վտանգի առջև է կանգնած: Այն կարող է միանալ Rim և Palm ընկերություններին: Palm-ը ցանկանում է կրկին ներկայացնել ինքն իրեն որպես հիմնական սմարթֆոն արտադրող ընկերություն՝ webOS, Pre, Pixi և այլ սմարթֆոնների միջոցով: Չնայած այդ սարքերը բավականին նորարարական էին, բայց դրանց միջոցով հնարավոր չեղավ ընկերությանը շուկայում պահել։










































