Աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը (37-6-1) իր հաջորդ մենամարտը կարող է անցկացնել պուերտոռիկացի անպարտելի մարզիկ Լուիս Օրլանդո դել Վալեի հետ (15-0-0): Այդ մասին տեղեկացնում է Boxingscene-ը:
Դարիչնյանը ցանկանում է մենամարտել ավելի բարձր քաշային կարգում, իսկ դել Վալեն ցանկանում է գցել քաշը, և մարզիկները կարող են հանդիպել HBO մրցաշարի շրջանակներում, որը կարող է տեղի ունենալ 2012 թվականի սեպտեմբերին: