Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի 9-րդ (1993-2000) նախագահ Սուլեյման Դեմիրելը հայտարարել է, որ չի հավատում 8-րդ (1989-1993) նախագահ Թուրգութ Օզալի սպանությանը կամ թունավորմանը:
Դեմիրելն այս հայտարարությունն արել է Ժողովրդավարական կուսակցության Գյուլթեքքին Ույսալի հետ հանդիպման ժամանակ: Դեմիրելը հավելել է, որ դեմ է հետազոտման նպատակով Թուրգութ Օզալի գերեզմանի բացմանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը 2010 թվականի հոկտեմբերի 1-ին իրեն կից պետական վերահսկիչ խորհրդին հրամայել է հետազոտել Օզալի մահվան հանգամանքները: Այժմ այդ խորհուրդը պատրաստել է համապատասխան զեկույց, որում նշված է, որ Օզալի մահը տեղի է ունեցել կասկածելի հանգամանքներում, ինչի համար անհրաժեշտ է հետազոտության համար բացել Օզալի գերեզմանը:










































