Ամերիկացի դատախազները ֆինանսական բուրգի ստեղծման մեջ մեղադրվող 62-ամյա ֆինանսիստ Ալեն Ստենֆորդի համար պահանջել են 230 տարվա ազատազրկում: Դա հնարավոր առավելագույն ժամկետն է, որը կարող է պահանջվել մեղադրանքի համար: Այսօր Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի դաշնային դատարանը նախկին միլիարդատիրոջ դեմ վճիռ կկայացնի: Ֆինանսիստը խաբել է ԱՄՆ-ի ներդրողներին՝ շորթելով 7 միլիարդ 200 մլն դոլար: Այս մասին հայտնում է seattlepi.com-ը:
Ամերիկյան ԶԼՄ-ները նրան կոչել են «երկրորդ Մեդոֆ»: Այս տարվա մարտին նրան մեղավոր են ճանաչել 13 կետից բաղկացած մեղադրանքում, այդ թվում՝ ֆինանսական բուրգի ստեղծման, առանձնապես խոշոր չափերի դրամաշորթության և փողերի լվացման վերաբերյալ:
Stanford International Bank Ltd բանկը, որի կենտրոնակայանը գտնվում է Կարիբյան Անիգուա կղզում, իր գոյության 20 տարվա ընթացքում թողարկել է 7 միլիարդ դոլար ընդհանուր արժողոթյան ավանդային հավաստագրեր: Արժեթղթերի մի մասը կեղծ է եղել: Նրա ապօրինի գործողությունների հետևանքով տուժել են ԱՄՆ-ի Կարիբյան ավազանի 28 հազար ներդրողներ:
Ստենֆորդը դեռևս չի ճանաչել իր մեղքը: Նրա փաստաբանները պահանջում են 44 ամսվա բանտարկություն, ինչը նշանակում է, որ շուտով Ստենդֆորդը պետք է դուրս գա բանտից, քանի որ նա ճաղերի հետևում է 2009-ից:
Եթե դատարանը բավարարի դատախազների պահանջը, ապա Ալեն Ստենֆորդը բանտարակության կենթարկվի 80 տարով ավելի, քան Բեռնարդ Մեդոֆը: 2009-ին վերջինս դատապարտվել էր 150 տարվա ազատազրման:











































