ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել չհամեմատել ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից Սիրիայի հակամարտության տարբեր կողմերին հատկացվող օգնությունները: ԻՆչպես հաղորդում է RBK-ն, մամուլի ասուլիսում ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլադբը հայտարարել է, որ եթե Մոսկվան Դամասկոսին տրամադրում է մարտական զենք, ապա Վաշինգտոնը տարածաշրջան է ուղարկում բացառապես չթռչող բեռներ:
«Մենք ամբողջությամբ բացառում ենք ցանկացած նմանություն հետևյալ պատճառով. Ամեն օր և ամեն ժամ մենք տեսնում ենք ինչպես է խորհրդային և ռուսական արտադրույթան զենքը օգտագործվում խաղաղ քաղաքացիների ոչնչացման համար Սիրիայի բոլոր քաղաքներում»,- հայտարարել է Նուլանդը՝ պատասխանելով Սիրիային ռազմական ինքնաթիռների մատակարարման վերաբերյալ հարցին:
Նա նշել է, որ ԱՄն-ը ռազմական նշանակության բեռներ չի ուղարկում Սիրայի ընդդիմությանը: Նուլանդի խոսքերով՝ ԱՄՆ-ը Սիրիայի ընդդիությանը նյութական օգնություն է տրամադրում՝ հիմնականում կապի միջոցներ: Բացի այդ՝ նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը տարածաշրջանի գլխավոր հումանիտար օգնության մատակարարն է:
Մամուլի ասուլիսում խոսք է եղել նաև Բահրեյնին ԱՄՆ-ի կողմից տրամադրվող օգնության մասին: Տվյալ դեպքում Նուլանդը նշել է, որ ԱՄՆ-ը Բահրեյնին տրամադրում է միայն այնպիսի զենք, որը կարող է օգտագործվել բացառապես պաշտպանվելու համար:








































