Ըստ ԱՎԾ հրապարակած «Շինարարությունը Հայաստանի Հանրապետությունում 2010 թվականի հունվար-դեկտեմբերին» զեկույցի` 2010թ. ընթացքում Հայաստանում գործարկվել են մոտ 496 հազար քառ. մետր մակերեսով նոր բնակելի շենքեր:
2009թ. համեմատ, 2010-ին գործարկված նոր բնակելի շենքերի ընդհանուր մակերեսը աճել է 19.6%-ով: Այս նոր շենքերի շինարարության արժեքը 2010թ. ընթացիկ գներով կազմել է մոտ 169.8 մլրդ դրամ: