Մեքսիկայի արևմտյան Միչոական նահանգում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել, ևս 34-ը վիրավորվել են:
Ինչպես հաղորդում է The Washington Post թերթը, զոհվածներից երեքը երեխաներ են:
Տեղի ոստիկանությունից հայտնել են, որ ավտոբուսն առայժմ անհայտ պատճառներով բախվել է մայրուղու մոտ գտնվող տներից մեկին: Տարբերակներից մեկի համաձայն՝ ավտոբուսի արգելակները չեն գործել:
Ավտոբուսում եղել է տեղի մանկապարտեզներից մեկի երեխաների խումբը, որոնք ծնողների և դաստիարակների հետ էքսկուրսիայի էին մեկնում:
Դեպքի վայր է ուղարկվել Քաղաքացիական պաշտպանության ծառայության ուղղաթիռը՝ վիրավորներին հիվանդանոց տեղափոխելու համար:
Ոստիկանությունը քննություն է կատարում:










































