Ակնկալվում է, որ ֆիզիկական անձանց ոչ առևտրային փոխանցումների ծավալի աճը 2011թ. կգտնվի 9-13% միջակայքում: Այս մասին ասված է ԿԲ հրապարակած 2011թ. առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում:
Այդ աճը, ըստ ԿԲ-ի, հիմնականում կպայմանավորվի Ռուսաստանի տնտեսության զարգացումներով: «ԱՄՀ վերջին կանխատեսումների համաձայն՝ Ռուսաստանի տնտեսական աճի ցուցանիշը 2011թ. կկազմի 4.5%` փոքր-ինչ գերազանցելով վերջին կանխատեսված ցուցանիշը»,- նշված է այդ ծրագրում: