Ինչպես հաղորդում է Al-Arabia հեռուստաալիքը, Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը իշխող Ազգային ժողովրդավարական կուսակցությունից հեռացրել է նրա ղեկավարությանը, իսկ ինքը մնացել է կուսակցության առաջնորդի պաշտոնին: Հեռացվածների թվում է նրա որդին` Գամալ Մուբարաքը և վեց այլ պաշտոնյաներ:
Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր, որ Հոսնի Մուբարաքն ինքն էլ է հեռացել իշխող կուսակցության նախագահի պաշտոնից: Սակայն հրաժարականի մասին տեղեկությունը հետագայում չի հաստատվել:
Այս արտահոսքերի պատճառ կարող են հանդիսանալ երկրի ղեկավարության մեջ գոյություն ունեցող հավանական տարաձայնությունները` ստեղծված իրավիճակից երկիրը դուրս հանելու ուղիների վերաբերյալ: