Սաուդյան Արաբիայի կանանց իրավունքների համար պայքարող Մանալ Շարիֆը բաց նամակ է գրել Աբդել թագավորին` կոչ անելով թույլ տալ կանանց ավտոմեքենա վարել:
Սաուդյան Արաբիայում գործող պահպանողական օրենքների համաձայն` կանանց արգելվում է ղեկին նստել, խոսք անգամ լինել չի կարող վարորդական իրավունք ստանալու մասին:
Մանալ Շարիֆն առաջարկում է թույլ տալ ավտոմեքենա վարել այն կանանց, ովքեր մեքենա վարելու վկայական են ստացել արտերկրում:
Շնորհակալություն հայտնելով Աբդել թագավորին մի շարք առաջադիմական քայլերի համար` թույլ սեռի ներկայացուցիչ իրավապաշտպանը հայտարարել է, որ կանանց ավտոմեքենա վարելու արգելքը չի կարող հաճելի լինել Ալլահին:
Մանալ Շարիֆը մեծ համաբավ է ձեռք բերել, երբ YouTube-ում տեսանյութ է տեղադրել, որտեղ նա մեքենա է վարում Սաուդյան Արաբիայի փողոցներում: Դրա համար նա ձերբակալվել և մի քանի օր բանտում է անցկացրել: Ձերբակալությունից հետո Մանիլ Շարիֆի աջակցությանը նվիրված բազմաթիվ ցույցեր են եղել տարբեր երկրներում:











































