«Առաջին լրատվականի» խնդրանքով անդրադառնալով երկպալատ խորհրդարան ստեղծելու ՀՀ իշխանությունների հղացած գաղափարին` դերասան Աշոտ Ադամյանն ասաց.
«Ես դրական չեմ վերաբերվում այդ գաղափարին: Ես չեմ կարծում, որ հրատապ պահանջ է առաջացել, որ մեր սփյուռքահայ բարեկամները մասնակցեն մեր ներքին խնդիրների լուծմանը: Եթե մենք մտածում ենք օրենսդրության մասին, որը պետք է ծառայի Հայաստանին, ի՞նչ նպատակ ունի ստեղծել երկպալատ խորհրդարան»: