Tuesday, 09 06 2026
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով

«ԳԱԼԱ»-ն զորակցություն է հայտնում «Սիվիլիթաս»-ի աշխատակազմին

«ԳԱԼԱ» հեռուստաընկերության աշխատակազմն իր մտահոգությունն է հայտնում «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեության շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումների կապակցությամբ:

«Սիվիլիթաս» հիմնադրամն այն կազմակերպություններից է, որի գործունեությունը միտված է ՀՀ-ում բաց հասարակություն և հանրային բարձր գիտակցություն ձևավորելուն: Հաշվի առնելով «ԳԱԼԱ» հեռուստաընկերության նախադեպն ու փորձը, մենք համոզված ենք, որ քրեական գործն ուղղորդված քաղաքական պատվեր է:

Մենք կարծում ենք, որ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների դեմ պայքարն անօգուտ, անարդյունավետ զբաղմունք է, իսկ այդ պայքարում իրավապահ մարմիններին որպես գործիք օգտագործելու մեթոդն ուղղակի վայել չէ մեր պետությանը:

«ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը լավ ծանոթ են «հարկային ստուգումներ», «ապրանքագիտական փորձաքննություն», «հարցաքննություններ» և «այլ քննչական գործողություններ» տերմինները, և մենք համոզված ենք, որ ժամկետանց այս մեթոդներով ազատ,ազնիվ և անկաշկանդ գործունեություն ծավալող որևէ կազմակերպության «պատին սեղմելու» ցանկացած օպերացիա դատապարտված է ձախողման:

Մենք զորակցություն ենք հայտնում «Սիվիլիթաս» հիմնադրամի աշխատակազմին, այդ կազմակերպության յուրաքանչյուր անդամին և հորդորում ենք չվհատվել ու չընկրկել, քանի որ սա ոչ թե մեկի կամ մի կառույցի, այլ քաղաքացիական հասարակության յուրաքանչյուր մասնիկի, անհատի և խմբի պայքարն է, բոլոր այն գիտակից մարդկանց, ովքեր պայքարում են քաղաքական կեղտոտ խարդավանքներով հասարակության վրա ազդեցություն գործելու փորձերի դեմ և անհատական ազատությունների ձեռքբերման համար:

Սա համընդհանուր շահի համար մղվող պայքար է, որի արդյունքում մեկընդմիշտ պետք է վերացվի ուժայինների միջոցով քաղաքական հաշվեհարդար տեսնելու արատավոր պրակտիկան: Մենք հորդորում ենք նաև այս գործով զբաղվող և միաժամանակ մեր ազգի անվտանգությունն ապահովող կառույցի բոլոր ազնիվ աշխատակիցներին` հրաժարվել քաղաքական պատվեր կատարելու տհաճ, անշնորհակալ պարտականությունից:

Անկախության 20 տարիների ընթացքում քաղաքացիական հասարակության ձևավորումը մեր ամենամեծ ձեռքբերումներից է, և մենք պատրաստ ենք հավասարապես պայքարել և կանգնել այդ հասարակության յուրաքանչյուր անդամի կողքին` նրա դեմ ոտնձգությունները բացառելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում