Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի վարչակազմի նոր ղեկավար Սերգեյ Իվանովի գլխավորած ընդլայնված պատվիրակությունն այցելելու է Ադրբեջան: Այս մասին հայտնել է դիվանագիտական աղբյուրը:
Ռուսական պատվիրակության ադրբեջանական այցի հիմնական նպատակը հունիսի 27-28-ը Բաքվում կայանալիք ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային երրորդ ֆորումին մասնակցելն է: Ակնկալվում է, որ այդ միջոցառմանը մասնակցելու է Ռուսաստանի տարբեր շրջաններից մոտ 400 ներկայացուցիչ:










































