Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ նախորդ տարվա մայիսին Իզմիրում ռազմական լրտեսական հետաքննության շրջանակներում մեկնարկած գործընթացը այս առավոտ նոր ուժով է բորբոքվել Անկարայում:
Ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել Անկարայի 20 տարբեր վայրերում: Որոնվողների թվում կան նաև մի շարք զորամիավորումների հրամանատարներ ու Ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության ներկայացուցիչներ: Որոշվել է տվյալ գործի շրջանակներում 16 նահանգում ձերբակալել 51 մարդու, որոնցից 7-ը բաժին են ընկնում Իզմիրին, իսկ 14-ը՝ Անկարային:








































