Tuesday, 09 06 2026
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար

2013 թ.-ին Հայաստանը կմասնակցի Պեզարոյում կազմակերպվող Ռոսինիի անվան օպերային փառատոնին

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հունիսի 9-ին Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը մասնակցել է Պեզարո քաղաքում «Որոնելով Դրախտը» (In Search for Paradise) հայ ժամանակակից նկարիչների և քանդակագործների աշխատանքների ցուցահանդեսի բացմանը, որը նվիրված էր Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:

Ցուցահանդեսը կազմակերպվել է Պեզարոյի քաղաքապետարանի կողմից «Ռենկո» ընկերության հովանավորությամբ և Իտալիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո:

Բացման արարողությանը ողջույնի խոսքով ելույթ են ունեցել Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը և Պեզարոյի քաղաքապետ Լուկա Չերիշոլին: Դեսպան Կարապետյանն իր ելույթում կարևորել է հայկական արվեստը ներկայացնող միջոցառումների անցկացումը, մասնավորապես, Իտալիայի նման հարուստ մշակույթ ունեցող երկրում:

Պեզարոյի քաղաքապետն իր ելույթում նշել է, որ մեծ պատվով է հյուրընկալում հայկական արվեստի ցուցահանդեսը: Նա նաև համոզմունք է հայտնել, որ ցուցահանդեսը կունենա մեծ հաջողություն, քանի որ հնարավորություն է ընձեռում ծանոթանալու հայ ժողովրդի պատմությանը և նորովի վերաիմաստավորելու Հայաստանի ու Իտալիայի միջև հարաբերությունները, որոնք ունեն հնագույն պատմություն: Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են Մարկե նահանգի և Պեզարո քաղաքի ղեկավար այրեր, մշակույթի և գործարար շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչներ:

Պեզարո կատարած այցի շրջանակներում Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը առանձին հանդիպում է ունեցել Պեզարոյի քաղաքապետի հետ: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Պեզարոյում Ռենկո ընկերության նախագահությամբ ստեղծել հայ-իտալական առևտրի պալատ: Նախատեսվում է, որ հայ-իտալական պալատի գործունեությունը ծավալվելու է ամբողջ Մարկե նահանգում, որը հանդիսանում է Իտալիայի կենցաղային սարքավորումների և տեխնիկայի արտադրության ամենազարգացած նահանգը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև, որ Հայաստանը կմասնակցի 2013 թվականին Պեզարոյում կազմակերպվող Ռոսինիի անվան օպերային փառատոնին:

Հանդիպման ավարտին Պեզարոյի քաղաքապետը ընդունել է ՀՀ դեսպանի` Հայաստան այցելելու հրավերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում