Այսօր Թբիլիսի է ժամանել հանրահայտ բրիտանական Christie’s աճուրդի սրահի ղեկավարը: Այցի նպատակը վրացական գեղարվեստի գործերին ծանոթանալն է, որոնք վաճառքի են դրվելու այս տարվա ապրիլին:
Լոնդոն են տարվելու վրացի հայտնի գեղանկարիչներ Փիրոսմանիի, Լադո Գուդիաշվիլիի և Դավիթ Կակաբաձեի գործերը: Մինչ աճուրդային վաճառքի սկիզբը, նկարները հանրությանը ներկայացվելու են ցուցահանդեսում:
Christie’s աճուրդի սրահը աշխարհի հնագույն և հեղինակավոր աճուրդներից մեկն է, մասնաճյուղեր ունի աշխարհի 42 երկրում: