WBA վարկածով թեթև քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Միգել Ակոստան (29-5-2) Վենեսուելայից իր հաջորդ մենամարտը կանցկացնի անպարտելի բռնցքամարտիկ, մեր հայրենակից Արտ Հովհաննիսյանի (14-0-1) հետ:
Fightnews-ի տեղեկությունների համաձայն` հայ և վենեսուելացի բռնցքամարտիկների 10 ռաունդներից բաղկացած մենամարտը կկայանա ընթացիկ տարվա հուլիսի 20-ին՝ Սանտա-Ինեզեում (ԱՄՆ, Կալիֆոռնիա):