Այսօր Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում ունեցավ Հայաստանի ավագ դպրոցների տնօրենների հետ: Աշոտյանը խոսեց ավագ դպրոցների տնօրենների և ուսուցիչների որակավորման քննությունների, դասագրքերի կազմման ու տեխնիկական վերազինման աշխատանքների մասին:
«Պետությունը 1 մլն դրամ է տրամադրել Երևանում 4 և մարզերում 5 ավագ դպրոցների վերանորոգման համար: Ես նաև պահանջել եմ ինձ ներկայացնել ամենաանմխիթար ավագ դպրոցների ցանկը»,- ասաց նախարարը: Աշոտյանը հավաստիացնում է, որ հանդիպումը ազդարարում է մշտական վերահսկողական աշխատանքի սկիզբը, և դպրոցների մասին այլևս չեն հիշի միայն սեպտեմբերին ու փետրվարին:
Լուսանկարը` PanArmenianPhoto-ի