Վրաստանում վերացվել է տղաներին զինվորական հաշվառման վերցնելու համար պարտադիր բժշկական զննությունը:
Համապատասխան փոփոխությունն արդեն հաստատվել է խորհրդարանի առողջապահության հանձնաժողովում և մտցվել է «զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենքի մեջ:
Այսուհետ Վրաստանում զինապարտ երիտասարդները բուժզննում կանցնեն միայն նրանց բանակ զորակոչելու մասին որոշումն ընդունելուց հետո:
Խորհրդարանականները գտնում են, որ այսպես և՛ կնվազեցվեն բյուջետային ծախսերը, և՛ կհեշտացվի հաշվառման գործընթացը: