Չեխիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Տոմաշ Ռոսիցկին Եվրոպայի 2012 թվականի առաջնության Չեխիա-Հունաստան հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել` ՈւԵՖԱ-ի վարկածով:
Չնայած այդ հանդիպմանը Չեխիայի ընտրանու 2 գոլերից որևէ մեկը Ռոսիցկին չի հեղինակել, սակայն ազգային թիմի ավագն ամբողջ խաղի ընթացքում ակտիվորեն է գործել հույների դարպասի մոտ:









































