РБК-ի փոխանցմամբ՝ հոլանդական ING բանկը համաձայնել է 600 միլիոն դոլար տուգանք վճարել ԱՄՆ-ի իշխանություններին: Դա ամենախոշոր տուգանքն է, որ երբևէ սահմանվել է բանկի նկատմամբ՝ երրորդ երկրի հանդեպ սահմանված պատժամիջոցների ռեժիմի խախտման համար:
ԱՄՆ արդարադատության նախարարությունը բանկին մեղադրել է ապօրինի ձևով 1.6 միլիարդ դոլար փոխանցելու մեջ: Գումարը փոխանցվել է ամերիկյան բանկերի միջոցով սև ցուցակում հայտնված երկրների, այդ թվում՝ նաև Իրանի ու Կուբայի հաճախորդների հաշվեհամարներին: Ընդ որում, ING-ը թաքցրել է այդ տեղեկատվությունը:
Բանկն ընդունել է կատարած խախտումը՝ այն անվանելով լուրջ և անընդունելի: ING-ը 4-րդ բանկն է, որն ԱՄՆ-ի իշխանությունների հետ համաձայնության է եկել պատժամիջոցների ռեժիմի խախտումների շուրջ:










































