ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան, ներկայումս «Ազատ դեմոկրատներ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան կարծում է, որ ռուս-վրացական հարաբերությունները կարող են կարգավորվել միայն 2012-ին Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո:
«Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում Ալասանիան անդրադարձել է Վրաստանի ներկայիս ներքաղաքական իրավիճակին, իր և նախագահ Սաակաշվիլիի հարաբերություններին և հաջորդ տարի նախատեսված նախագահական ընտրություններին:
Ալասանիան ԱՄՆ-ում մասնակցել է ամենամյա աղոթքային նախաճաշին, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: