«Ռոկկի» մյուզիքլի գլխավոր դերակատար Դրյու Սարիչը այցելել է WBA/WBO/IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյին, ով ներկայումս մարզվում է Ավստրիայում: Վլադիմիրը հրավիրել է դերասանին մասնակցելու իր մարզմանը: Սարիչը ռինգ է դուրս եկել չեմպիոնի հետ:
«Այսպես, Ռոկկի, ցույց տուր, թե ինչի ես ընդունակ: 100 եվրո եմ խոստանում յուրաքանչյուր դիպուկ հարվածի դիմաց»,- կատակել է Կլիչկոն:
Դերասանին, իհարկե, չի հաջողվել դա անել: Սակայն Կլիչկոն գովեստի խոսքեր է ասել Սարիչին՝ նշելով, որ նա մեծ ներուժ և բնածին տաղանդ ունի:
Հիշեցնենք, որ Կլիչկո եղբայրները «Ռոկկի» մյուզիքլի հովանավորներն են: