Թուրքիայի բազում քաղաքներում բողոքի ակցիաներ են կազմակեպվում` ի նշան Եգիպտոսի ժողովրդի հետ համերաշխության: Այս մասին հայտնում է Today’s Zaman-ը:
Ցույցերը կազմակերպվում են հասարակական կազմակերպությունների, այդ թվում` Հումանիտար օգնություն հիմնադրամի կողմից: Ցուցարարները պահանջում են, որպեսզի Մուբարաքը հեռանա խաղաղությամբ և ստեղծվի ժողովրդավարական պետություն: Ուրբաթ օրվա աղոթքից հետո Ստամբուլում և Թեքիրդաղ քաղաքում ևս կազմակերպվել են հանրահավաքներ Մուբարաքի դեմ:
Ցուցարարները նաև հոգեհանգստի աղոթք են կարդացել Եգիպտոսում բախումների զոհերի համար: