Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր ելույթ է ունենալու անվտանգության քաղաքականության մյունխենյան 47-րդ համաժողովում: Իսկ երեկ նա մասնակցել է ավանդական ընթրիքին:
Ինչպես տեղեկացնում է Rustavi2 հեռուստաընկերությունը, Սաակաշվիլին այսօր հանդիպելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Շվեյցարիայի նախագահ Միշլին Քալմի-Ռեյի և Ավստրալիայի արտգործնախարար Քեվին Ռադի հետ: