Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ե՞րբ, որտե՞ղ, որքանո՞վ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Ռուբեն Հայրապետյանը Советский Спорт պարբերականին տված հարցազրույցում ևս մեկ անգամ անդրադարձել է «Ժամանակ» օրաթերթում տպագրված այն հրապարակմանը, որում ասվում էր, որ այդ հանդիպումը կարող է պայմանավորված բնույթ կրել` այն որակելով հիմարություն և ասել է, որ «Եվրո-2012»-ի ընտրական փուլի Հայաստան-Ռուսաստան հանդիպման բոլոր տոմսերն արդեն վաճառված են:

«Դա պարզապես հիմարություն է: Ինչպե՞ս կարելի է նման բան գրել: Սակայն չեմ կարծում, որ այդպիսի հրապարակումներով նրանց կհաջողվի հունից հանել թե՛ մեր, թե՛ ռուս ֆուտբոլիստներին: Նրանք հասկանում են, որ բոլոր այդ կարգի խոսակցությունները փողոցային քննարկումների արդյունք են»:

Խոսե՞լ եք արդյոք ՌՖՄ-ն անդամներից որևէ մեկի հետ վերջին իրադարձությունների վերաբերյալ հարցին նա պատասխանել է. «Ոչ: Որքանով ես եմ տեղյակ, մի քանի օր առաջ ինձ հետ ցանկացել էր խոսել Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահը, սակայն զրույցը դեռ չի կայացել. ես տեղում չէի: Կարծում եմ` շուտով մենք կխոսենք:

Երևանում կայանալիք հանդիպման տոմսերի վերաբերյալ հարցին Հայրապետյանն ասել է.
«Մեզ մոտ բոլոր տոմսերը վաճառված են: Իսկ Ռուսաստանին, ինչպես և նախատեսվում էր, մենք հատկացրել ենք «Հանրապետական» մարզադաշտի նստատեղերի 10%-ը: Մարզադաշտը տեղավորում է մոտ 15 հազար հանդիսականի: «Առաջին Լրատվական»-ը փորձեց ՀՖՖ-ից ճշտել թե ո՞րտեղ ե՞րբ և որքնով են վաճառվել տոմսերը, բայց գրասենյակի հեռախոսները չէին պատասխանում, իսկ մեր ճանաչած բազմաթիվ ֆուտբոլասերներից ոչ ոք անգամ տեղյակ չէր, որ տոմսերի վաճառքը սկսվել է:

Իսկ հարցին, թե ինչու հանդիպումը չի անցկացվում «Հրազդան» մարզադաշտում, Հայրապետյանը պատասխանել է. «Հրազդան»-ի դաշտը շատ վատն է, գազոնը տեղադրված է 1972թ.: Մեր ֆուտբոլիստները չեն ցանկանում այնտեղ խաղալ, կարծում եմ` ձերոնց էլ դուր չի գա: Իսկ «Հանրապետական»-ում նոր գազոն է տեղադրված և մարզադաշտը վերանորոգված է:

ՀՖՖ նախագահը նաև ասել է, որ հատուկ պարգևավճարներ Հայաստան-Ռուսաստան խաղի համար նախատեսված չեն: «Մեր խաղացողները ամեն հաղթական խաղի համար ստանում են պարգևավճարներ: Որքանով ես եմ տեղյակ, այդպիսի պրակտիկա կա բոլոր երկրներում»,- եզրափակել Հայաստանի ֆուտբոլի թիվ մեկ պատասխանատուն:

Լուսանկարը` PanArmenianPhoto-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում