Մեկ միլիոն դոլարով երկրից փախած Նոր Զելանդիայի բնակիչը պատահաբար իրեն վարկ փոխանցված մեկ միլիոն դոլար գումարով փախել է երկրից, իսկ հետո ձերբակալվել: Ինչպես հաղորդում է BBC- ն, նա մեղադրվում է գողության մեջ և կկանգնի դատարանի առաջ:
Հուեյ Գաոն բանկերից մեկից 75 հազար ԱՄՆ դոլար վարկ է խնդրել: Հայցն իրականացվել է, սակայն սխալմամաբ տղամարդը 100 անգամ ավելի է ստացել՝ 7.5 մլն դոլար: Երբ բանկն արդեն հայտնաբերել է սխալը, Հուեյ Գաոն և նրա գործընկերն արդեն այդ գումարը տեղափոխել էին այլ հաշիվների վրա և մեկնել Չինաստան:
Երկու տարի տղամարդը հաջողությամբ թաքնվել է արդարադատությունից, բայց ի վերջո նրան ձերբակալել են և տեղափոխել Նոր Զելանդիա:
Նա և նրա գործըները՝ Հարա Հարինգը, մեղադրվում են փողերի լվացման և խարդախությունների մեջ: Դատավճիռը կկայացվի օգոստոսին:










































