Tuesday, 09 06 2026
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին

Համակարգը կսպասի երկրորդ նախագահի միջամտությանը

Այս օրերին Վարդան Օսկանյանի և նրա հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակի, հարուցված քրգործի ֆոնին, ըստ ամենայնի, առաջանալու է Ռոբերտ Քոչարյանի արձագանքի անհրաժեշտությունը: Բանն այն է, որ այստեղ գրեթե համընդհանուր համոզում կա, որ այդ ակցիան ուղղված է Ռոբերտ Քոչարյանի դեմ, որի գործոնը Հայաստանի ներիշխանական փոխհարաբերություններում կրկին կարծես թե ակտիվացել է և նույնիսկ կարող է շատ վճռորոշ նշանակություն ունենալ նախագահական ընտրություններին ընդառաջ զարգացումներում: Եվ այս պայմաններում, երբ նաև Վարդան Օսկանյանին ուղղված հարվածները դիտարկվում են որպես հարված առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանին, երկրորդ նախագահը կարծես թե կանգնում է որևէ կերպ այդ իրավիճակին արձագանքելու և իշխանության մեջ իր, այսպես ասած, յուրային շրջանակներին որևէ կերպ մեսիջ հղելու անհրաժեշտության առաջ:

Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը երևի թե պետք է ցույց տա, որ ինքը ամենևին խուճապի մատնված չէ, և որ իր ծրագրերը ամենևին չեն փոխվում: Այս բանը նա կարող է անել երկու մակարդակում՝ կամ լուռ կերպով, ոչ հրապարակավ մեկ առ մեկ տեղեկացնելով յուրայիններին, որ խուճապի մատնվել պետք չէ, կամ էլ հրապարակավ ցույց տալով, որ իրեն վախեցնել հնարավոր չէ, և ինքը պատրաստ է գնալ նույնիսկ այդպիսի առճակատումների:

Ի դեպ, այս տեսանկյունից ուշագրավ է այն հայտարարությունը, որ անում էր Գագիկ Ծառուկյանը նախընտրական շրջանում՝ ասելով, որ պատրաստ է հանուն ժողովրդի վստահության զրկանքներ և կորուստներ ունենալ: Երևի Սերժ Սարգսյանը ներկայումս փորձում է ստուգել, թե ինչի են պատրաստ Վարդան Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանը, թե արդյո՞ք նրանք էլ պատրաստ են կորստի և զրկանքի:

Սա՝ իմիջայլոց, իսկ զուտ քաղաքական հարթության վրա, իհարկե, պահանջարկվում է Քոչարյանի որևէ պատասխան, թեև հավանական է, որ երկրորդ նախագահը չշտապի՝ ամբողջությամբ հասկանալու համար, թե որտեղից է գալիս հարվածը, և դրա որ մասն է, ասենք, դրսում թափ հավաքում, և որ մասն է, որ թափ է ստանում միայն ներսից: Այստեղ, սակայն, բացի զուտ քաղաքական բաղադրիչից, Ռոբերտ Քոչարյանի համար կա նաև մեկ այլ՝ յուրային գործչին թև ու թիկունք կանգնելու պարագան և իշխանական համակարգում, անկախ Քոչարյանի քաղաքական ծրագրերից, ներկայումս երևի թե շատերն են ուշադրությամբ հետևելու, թե Ռոբերտ Քոչարյանը ներկայումս որքանով է ունակ պաշտպանելու իր թեկուզ և պայմանական թիմի անդամներին, հատկապես Վարդան Օսկանյանին, որը հանդիսանում է Քոչարյանի ամենահավատարիմ զինակիցներից մեկը: Այդ իմաստով, անգամ քաղաքական ամիջական շահագրգռությունից դուրս, երկրորդ նախագահը ներկայիս ստեղծված իրավիճակում հայտնվում է մարդկային որոշակի պարտավորությունների առաջ, առնվազն այն իշխանական համակարգի կանոնների և արժեքների շրջանակում, որի հիմնական ձևավորողներից մեկն էլ եղել է հենց ինքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում