Asriran-ի փոխանցմամբ՝ Թեհրանի ոստիկանության աշխատակիցները հիջաբի (մահմեդական գլխաշոր) նորմերը չպահպանելու համար ձերբակալել են հայտնի կինոդերասանուհու, որի անունը, սակայն, չի նշվում: Այս մասին հայտարարել է Իրանի փոխոստիկանապետ, գեներալ Սարդար Ահմեդ Ռեզա Ռադանը:
Նշվում է, որ հայտնի կինոդերասանուհին, ով ոստիկանության կարծիքով հագնված է եղել անպատշաճ ձևով, ձերբակալվել է հենց Միլադի աշտարակի հանդիսությունների սրահ մուտք գործելիս: Գեներալի խոսքերով՝ դահլիճի մուտքի մոտ կանգնած են եղել ոստիկանության աշխատակիցները, որոնք ստուգել են ժամանող հյուրերի կողմից հիջաբի նորմերի պահպանումը:
Գեներալը սպառնացել է, որ այդ նորմերի չպահպանման դեպքում հանդիսությունների անցկացումը կարող է արգելվել:










































