«Ձախ ճակատի» կոորդինատոր Սերգեյ Ուդալցովը «Միլիոնների երթում» իր այսօրվա ելույթում առաջարկել է անցկացնել ընդդիմության հաջորդ զանգվածային ակցիան հոկտեմբերի 7-ին` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը:
Ուդալցովն առաջարկել է սկսել անժամկետ քաղաքական զբոսանքներ` պահանջելով ազատել Բոլոտնայա հրապարակում մայիսի 6-ին զանգվածային անկարգություններին մասնակցելու նպատակով ձերբակալված 13 մարդու:
Սախարովի պողոտայում՝ բացի Ուդալցովից, ելույթ են ունեցել Դմիտրի Բիկովը, քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը, նախկին բանտարկյալ Սերգեյ Մոխնատկինը, բնապահպան Նատայլա Զնամենսկայան ու «Արդար Ռուսաստան» կուսակցությունից Իլյա Պոնոմարյովը:
ՌԴ ՆԳ նախարարության գլխավոր վարչության տեղեկություններով` ակցիային մասնակցել է մինչև 18 հազար մարդ:
Ականատեսները խոսում են 50-60 հազար մարդու մասնակցության մասին: Սերգեյ Ուդալցովը բեմից հայտարարել է 100 հազարի մասին, Իլյա Պոնոմարյովը` 200 հազար միտինգավորների մասին:











































