Tuesday, 09 06 2026
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի

Ավստրալիայում շանը մեղադրում են 1980 թվականին երեխայի սպանության մեջ

Ավստրալիայում այսօր փակվել է 1980 թվականին երեխայի անհետացման գործը: Ինչպես տեղեկացնում է BBC News-ը, հետաքննությունը Ազարիա Չեմբերլենի մահվան մեղավոր է ճանաչել վայրի դինգո շանը:

Քննիչ Էլիզաբեթ Մորիսի տվյալներով՝ 1980 թվականի օգոստոսի 16-ին Չեմբերլենի ընտանիքը (ծնողները և 3 երեխաները) վրան են ամրացրել Այերս Ռոքի ճամբարում: Հաջորդ օրը երեկոյան ընտանիքի մայրը՝ Լինդի Չեմբերլեն-Կրեյտոնը, ընթրիք պատրաստելիս երեխայի լացի ձայն է լսել վրանից:

Կինը սկսել է բղավել, որ շունը երեխային տարել է այնտեղից: Շան հաչոցը լսել են ճամբարում գտնվող մյուս մարդիկ նույնպես: Փոքրիկին մի քանի ժամ շարունակ փնտրել են մոտակայքում: Փրկարարները հայտնաբերել են դինգոյի հետքեր, իսկ հանգստացողներից մեկը լուսանկարել է վրանին մոտեցող շանը՝ դեպքից 20 րոպե առաջ: Ազարիայի մարմինն այդպես էլ չի գտնվել, սակայն վրանում հայտնաբերվել են արյան հետքեր:

Հետաքննությունը դինգոյի մասնակցությամբ վարկածը մտացածին է համարել և 1982 թվականին Լինդիին, որը հղի էր, մեղավոր ճանաչել դստեր մահվան մեջ ու դատապատել ցմահ բանտարկության: Ամուսնուն տվել են պայմանական ժամկետ՝ հանցանքին մասնակից դառնալու համար: Ինչպես նշում է The Australian-ը, 1987 թվականին ամուսիններին արդարացրել են, սակայն երեխայի մահվան պատճառի մասին պաշտոնական եզրակացություն այդպես էլ չի հայտնվել:

Այսօր Լինդիին տրվել է Ազարայի մահվան վկայականը: Հետաքննությունը կատարվածի մեղավոր է ճանաչել դինգոյին՝ ուսումնասիրելով երեխաների վրա առանց պատճառի հարձակման դեպքերը: 1990-2011 թթ. Ավստրալիայի Քուինսլենդ նահանգում գրանցվել է մարդկանց վրա վայրի շների հարձակման 239 դեպք:

Չեմբերլենների ընտանիքի պատմության մոտիվներով 1988 թվականին նկարահանվել է «Ճիչ մթության մեջ» ֆիլմը, որում մոր դերը կատարել է Մերիլ Սթիփը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում