Friday, 29 03 2024
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը

Հայերը ցանցային ազգ են, բայց մեր պետությունը ցանցային պետություն չէ

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է փիլիսոփայության դոկտոր, ԵՊՀ պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը:


– Այսօր աշխարհի տարբեր կետերում հեղափոխական մտքերն ու դժգոհությունները իրենց առաջին արտահայտությունն են գտնում սոցիալական կայքերում: Կա կարծիք, որ Եգիպտոսում, Թունիսում կատարվածի մեջ առկա է Facebook-ի և Twitter-ի ակտիվ դերակատարումը: Ի՞նչ կասեք այս նոր տրանսֆորմացիաների մասին:


– Այսօր քաղաքական ուժերը կամաց-կամաց իրենց տեղը զիջում են, Facebook-ը, սոցիալական ցանցերը մոբիլիզացնող դեր են խաղում: Պարտադիր չէ, որ ժողովուրդը գնա և կանգնի հրապարակներում, նրանք կարող են տանը նստած` սոցիալական բողոք արտահայտել: Ժամանակակից աշխարհում փոխվում են նաև քաղաքական պայքարի ձևերն ու մեթոդները: Այո, կան կուսակցություններ, որոնք զարգացնում են ծրագրեր, առաջ են քաշում գերխնդիրներ, գաղափարախոսական խնդիրները նրանք են լուծում, բայց կան նաև ճնշման ուժեր: Օրինակ` Տիգրան Կարապետյանի ոտքի կանգնեցրած մասսան կարող է ճնշող ուժ լինել, որը կստիպի իշխանություններին փոխվել, բայց գաղափարներ կարող են ծնվել նաև ինստիտուցիոնալացված ընդդիմության, ինչպես նաև բուն իշխանության մոտ: Վերջերս շատ հայտնի դարձավ «ավտորիտար արդիականացում» տերմինը, ինչը սկսվեց Ռուսաստանից: Ավտորիտար արդիականացումը ենթադրում է, որ հենց իշխանությունը կարդիականացնի երկիրը: Կարծում եմ` Հայաստանն այդ տարբերակն ունի, բայց հարց է, թե ով պիտի ստիպի իշխանություններին արդիականանալ: Այսօր Ռուսաստանին արդիականանալ է ստիպում մրցակցությունը գերտերությունների հետ և երկրի խայտառակ վիճակը:


– Իսկ ի՞նչ ուժ կարող է ստիպել Հայաստանի իշխանություններին արդիականանալ:


– Օրինակ` Շվեդիայի արդիականացումն իրականացրել են մասնագետները և լրագրողները,- այնտեղ այդ ուժն է առաջ տարել արդիականացման պրոցեսը,- հետո կրոնն է նրանց մոտ դեր խաղացել, ինչպես նաև եղած ռազմական խնդիրներն են նրանց ստիպել գնալ արդիականացման: Այսօր հարց պիտի առաջանա, թե Հայաստանում առկա ո՞ր խնդիրը պիտի ստիպի իշխանություններին արդիականանալ: Ես միշտ հավատացել եմ, որ հայ մասնագետները կարող են արդիականացման մեջ մեծ դեր խաղալ, այսօր էլ կան բնագավառներ, որոնք արդիական են. շատ են հիվանդանոցները, որտեղ բավականին արդիական է, սակայն մեկ այլ հիվանդանոցում կատարյալ ճահիճ է: Այսօր դա է հիմնական հարցը, թե ո՞վ և ի՞նչը պիտի ստիպի իշխանություններին արդիականանալ: Ես ուզում եմ ներողություն խնդրել «սոված» բառի օգտագործման համար, դա անգլերենից թարգմանություն է` When hungry people become angry: Ես չեմ ուզում «սոված» բառը օգտագործել հիմա. անապահով խավն է այսօր Հայաստանում բունտ ստեղծում, բայց այդ պրոցեսը պիտի լուրջ ուժ կառավարի:


– Տիկին Հարությունյան, Հայաստանում սոցիալական բունտն ինչքանո՞վ է հավանական, որովհետև այսօր շատ իշխանական պատգամավորներ նշում են, թե հայ ժողովուրդը սոցիալական բունտ չի սիրում:


– Այսօր Հայաստանում պրոցես է ընթանում, երբ բանկերը ամբողջ ժողովրդին պահում են տոկոսի տակ, առողջապահական համակարգում էլ են փոփոխություններ կատարվում, և հիվանդանոցում մնալն այսօր ահռելի գումարներ արժե: Եթե կենսական բարիքները դառնում են շատ թանկ, մարդը փնտրում է ճանապարհներ, թե ինչպես անի, որ օգտվի այդ բարիքներից, մյուս կողմից էլ` այսօր շատ սուր դրված է իրավունքների պաշտպանության խնդիրը: Այնպես որ, ոչ ոք չի կարող հստակ ասել, թե հայ ժողովուրդը բունտ սիրում է, թե ոչ: Բունտը միջոց է, հնարավոր է, ժողովուրդը բոլորովին բունտ չսիրի, որովհետև հայրենիք է կառուցվում, բայց երբ որ կենսական խնդիրները դառնում են խիստ արդիական, ժողովուրդը դուրս է գալիս պայքարի կենսական խնդիրների համար, այդ պատճառով էլ ավտորիտար մոդեռնիզացիայի կարևորագույն էլեմենտն այն է, որ մարդկանց իրավունքները պաշտպանված լինեն: Օրինակ` ես կարծում էի, որ Հայաստանում իշխանությունները արդիականացումը պետք է սկսեին սպառողական զամբյուղի հաշվարկից, նվազագույն աշխատավարձի սահմանումից և աշխատավորների իրավունքների պահպանումից, բանկերին լուրջ հարկային լծակների ենթարկելուց, քանզի դրանք գյուղացիներին պահում են տոկոսի տակ: Պետությունը կարող է արդիականացում իրականացնել նաև հարկային լծակներով, իշխանությունները կարող են դա անել, սակայն նրանք դրա ձևը պիտի իմանան: Այսօր Հայաստանում շատ արդիական է իրավունքների պաշտպանության մեխանիզմը:


– Տիկին Հարությունյան, Ձեր կարծիքով, իշխանությունները երկրում արդիականացում իրականացնելու ձևը չգիտե՞ն, թե՞ պարզապես չեն ուզում գնալ դրան:


– Համակարգային շատ լուրջ փոփոխություններ են պետք, և իշխանությունները դեռ դրան պատրաստ չեն: Ներկայիս մեխանիզմը չի ծառայում արդիականացում անելուն, արդիականացում անելու համար գաղափարները, անգամ պահանջը բավական չեն, մեխանիզմ է պետք, որը կստիպի դա իրականացնել: Իմ կարծիքով, Հայաստանում պետք է ստեղծել արդիականացման մի ստորաբաժանում` ինստիտուցիոնալացված մի մարմին, որը կփոխի Հայաստանը:


– Իսկ ի՞նչ մեխանիզմ է պետք, որո՞նք են այն հիմնական կետերը, որոնք պետք է փոփոխվեն այսօրվա համակարգում և երկիրը տանեն դեպի արդիականացում:


– Մարդու իրավունքների պաշտպանության մի ամբողջ համակարգ պետք է լինի, որը թույլ չի տա, որ գործարանատերը առանց պատճառի և մեկնաբանության աշխատողին աշխատանքից դուրս շպրտի: Պետք է լինեն սանկցիաներ և սանկցիայի կիրառման մեխանիզմ, որոնք կպաշտպանեն այդ բանվորների իրավունքները, կամ երբ բանկերը գյուղերը պահում են վարկի տակ, պետք է ստեղծվի մի մեխանիզմ, որը թույլ չի տա այդ բանկին այդքան բարձր տոկոսներով վարկեր տալ: Փոփոխություններ են պետք նաև այսօրվա դատարաններում` մարդու իրավունքներին վերաբերող պրոցեսները պետք է առանձին դատարաններում քննվեն, դրանք չպիտի գնան սովորական և կոռումպացված դատական պրոցեսների ճանապարհով: Բավական չէ օմբուդսմեն նշանակելը, նա մենակ ոչինչ չի կարող անել, մի ամբողջ մեխանիզմ է պետք , որը կփոխի մեր գոյության ձևը: Ավելին, արդիական երկիրը չի կարող ունենալ այսպիսի հետամնաց խորհրդարան, որը ոչ մեկի շահը չի արտահայտում: Յուրաքանչյուր պատգամավոր պարտավոր է ասելու, թե ինչի համար է նստած խորհրդարանում և ում շահն է այնտեղ պաշտպանում:


– Տիկին Հարությունյան, Ձեր նշած հետամնաց խորհրդարանը զարգացնելու փոխարեն, այսօր արդեն գաղափարներ կան, որ հայաստանյան խորհրդարանը վերածվի երկաստիճանի: Ինչպե՞ս եք գնահատում այդ գաղափարը, արդյո՞ք նման խորհրդարան պետք է մեր երկրին:


– Հայերը ցանցային ազգ են, բայց մեր պետությունը ցանցային պետություն չէ: Մեր պետությունը պետք է ունենա կուռ պառլամենտ, առավել ևս պատերազմական վիճակում գտնվող պետությունը պետք է ունենա շատ կուռ խորհրդարան, որը պետք է ունենա մարդկանց շահերը: Ես նման խորհրդարանի հեռանկարը Հայաստանում չեմ տեսնում, դեռևս Խորհրդային Միությունում հայտնի էր մի բան, որ արտասահմանյան գործակալների թվում հայերը մեծ թիվ էին կազմում, որովհետև սփյուռքից շատ հայեր էին որպես գործակալ աշխատում: Ես չեմ ուզում ասեմ, որ սփյուռքի ժողովուրդը գործակալ է, պարզապես ես գտնում եմ, որ մենք չենք կարող հետպատերազմյան վիճակում գտնվող երկրում ունենալ այդպիսի խորհրդարան: Նրանք կարող են ստեղծել մեկ ուրիշ մարմին, որտեղ կարող են ներկայացված լինել սփյուռքի ներկայացուցիչները: Այդ հանրային խորհուրդը, որ ստեղծել են, թող հենց այնտեղ էլ ստեղծեն այդ մարմինը, բայց խորհրդարանը պետք է լինի կուռ, Հայաստանի քաղաքացիների կողմից ընտրված: Ցանկացած տեղ կարելի է ընդգրկել սփյուռքի ներկայացուցիչների, բայց այդ մարդիկ չեն կարող ներկայացնել Հայաստանի ժողովրդի շահերը, նիանք իրենց սեփական երկրի շահերն են արտահայտելու, դրանից ի՞նչ օգուտ հայերին, ի՞նչ մոդեռնիզացիա է դա: Առանց այն էլ` Հայաստանում այնպիսի վիճակ է, որ մեր խորհրդարանը հնարավոր չէ ընտրությունների ճանապարհով ձևավորել, պետք չէ հիմա ավելի խափանել այդ գործը, ավելի տարրալուծել այդ խորհրդարանը չի կարելի:


– Տիկին Հարությունյան, ինչպես ասում են` առանց կրակ ծուխ չի լինում, Ձեր կարծիքով ո՞րն է պատճառը, ի՞նչ նպատակ է հետապնդում իշխանությունը, որ առաջ է քաշել երկպալատ խորհրդարանի գաղափարը:


– Սերժ Սարգսյանը տեսնում է, որ սփյուռքը հիմա Հայաստանում շատ մեծ դերակատարություն ունի, այն ղարաբաղյան պատերազմում, Եղեռնի ճանաչման գործում մեծ գործ է արել, բայց դրանից ավել խորհրդարանական ֆունկցիաներ սփյուռքի վրա չի կարելի դնել: Ես համոզված չեմ, որ սփյուռքը կհամաձայնի դրան, այն կասի` գնացեք, ձեր խորհրդարանն ընտրեք, կառավարեք: Իհարկե, սփյուռքի կարծիքը հաշվի առնելը լավ գաղափար է, վերջապես նրանք միայն փող տվող չեն, բայց պետք է գտնվի ճիշտ ձևը և ճիշտ մարմինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում