Ֆրանսիայի Կապ Դ`Ագդ քաղաքում անցնող արագ շախմատի մրցաշարում ռուս
գրոյսմաստերներ Անատոլի Կարպովը, Նադեժդա եւ Տատյանա Կոսինցեւաները
չկարողացան հաղթահարել խմբային մրցափուլը: Կարպովը եւ Նադեժդա
Կոսինցեւան 7 հնարավորից նվաճել են ընդամենը 2.5-ական միավոր եւ կիսել` A խմբի 6-7-րդ հորիզոնականները: Այս խմբից քարորդ եզրափակիչում են հայտնվել ամերիկացի Խիկարու Նակամուրան, Չինացի Բու Սյանչժին, վիետնամցի Չուոնգ Շոնը եւ հունգարուհի Յուդիտ Պոլգարը: Իսկ ահա B խմբում Տատյանա Կոսինցեւան զբաղցրեց վերջին հորիզոնականը: