BBC հեռուստառադիոընկերությունը հայտնում է, որ 60 տարեկանում մահացել է հանրահայտ կուբացի բռնցքամարտիկ, ծանր քաշային Թեոֆիլո Սթիվենսոնը: Մահվան պատճառը սրտի նոպան է:
Սթիվենսոնը Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն է. 1972, 1976, 1980 թվականներին կայացած Օլիմպիադաներին բռնցքամարտիկը ոսկե մեդալակիր է դարձել:
1970-ական թվականներին ամերիկացի պրոմոութերները 5 մլն եվրո էին առաջարկում բռնցքամարտիկին ոչ թե սիրողական, այլ պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանոններով Մուհամեդ Ալիի հետ մենամարտելու դիմաց: Սթիվենսոնը հրաժարվել է, քանի որ պրոֆեսիոնալ բռնցքամարտը երկրում արգելված էր, և մենամարտելուց հետո նա ստիպված կլիներ լքել հայրենիքը:
«Ի՞նչ է նշանակում 5 մլն դոլարը` 8 մլն կուբացիների կողմից սիրված լինելու համեմատությամբ»,- ասել էր նա: