Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Չարենցավանի քաղաքապետը ՀՀԿ-ական չէ, բայց հոգով նրանց հետ է

Կարող ա՞ իմ բարեկամները ինձ պետք է չընտրեին: Բնականաբար պետք է իմ օգտին գործեին, հո չէի՞ն գնա հակառակորդին ընտրեին` մեզ հետ զրույցում նշեց Չարենցավանի վերընտրված քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, ով Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդին է:


 – Վերջերս Դուք վերընտրվեցիք Չարենցավանի քաղաքապետ: Ի՞նչ նոր ծրագրեր ունեք: Ձեր պաշտոնավարության նախորդ շրջանում ի՞նչ կարևոր աշխատանք եք կատարել, որ հիմա պետք է շարունակեք:


– Նախկին պաշտոնավարման ընթացքում շատ գործեր եմ արել քաղաքի համար: Նախ քաղաքում իրականացվել են սանիտարական մաքրման և աղբահեռացման լայնածավալ աշխատանքներ, պատշաճ կերպով իրականացրել ենք կենցաղային աղբի հեռացումը, կանաչապատման, լուսավորության խնդիրներով զբաղվող կազմակերպությունների գործառույթները: Քաղաքի համար ձեռք է բերվել նոր աղբատար մեքենա և ձնահեռացման 3 սարքավորումներ: Իրականացվել են քաղաքի փողոցների ու բակերի գիշերային լուսավորությունը ապահովելու աշխատանքներ: 2007թ.-ի 224 լուսարձակների փոխարեն, այսօր համայնքը լուսավորում է 1400-ը: Հիմնանորոգվել են 35 հարթ տանիքներ և ընթացիկ հիմնանորոգումների են ենթարկվել բազմաբնակարան շենքերի թեք տանիքները: Վերանորոգվել են 300 շքամուտքեր, բազամաբնակարան շենքերում տեղադրվել են շքամուտքերի նոր դռներ ու պատուհաններ, կազմակերպվել են ջերմամեկուսացման աշխատանքներ, վերանորոգվել են բնակելի շենքերի ջրհորդանները, ջրագծերն ու կոյուղագծերը: Համայնքում առկա 85 վերելակներից վերագործարկվել է 64-ը: Համայնքային գործընթացներին մաս են կազմել շուրջ 30 հազար քառակուսի մետր ասֆալտապատման աշխատանքներ: Այսօրվա դրությամբ, նախկինի հետ համեմատած, 4-6-ժամյա գրաֆիկի փոխարեն, ներկայումս ունենք 20-24-ժամյա ջրամատակարարում: Քաղաքում կառուցել ենք 3 հուշակոթողներ` քաղաքի 60-ամյակին նվիրված, Հայոց ցեղասպանության հիշատակին Սուրբ փրկիչ եկեղեցու բակում, իսկ մյուսը Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների համար: Գազաֆիկացվել է քոթեջների թաղամասը և մի շարք այլ թաղամասեր: Հիմնանորոգվել է քաղաքի մշակութային տունը, մանկապարտեզները, 3 խաղադաշտ է կառուցվել, բակերում տեղադրվել են զրուցարան-տաղավարներ: Առաջիկայում նույնաբովանդակ աշխատանքները շարունակվելու են:


– Ընդամենը վերջերս վերընտրվեցիք Չարենցավանի քաղաքապետի պաշտոնում, բայց մեր տեղեկություններով, ձեր համաքաղաքացիները ձեր կատարած աշխատանքից չափազանց դժգոհ են:


– Եթե բնակիչները իմ աշխատանքից գոհ չլինեին, 8500 հոգի իրենց քվեն չէին տա քաղաքապետին` առանց որևէ կեղծիքների, առանց որևէ կաշառք բաժանելու: Դուք կարող եք քաղաքում հասարակ բնակիչներին հարցնել` եթե այդ աշխատանքները չեն կատարվել, ինչու 8500 մարդ իրենց կամքով, առանց որևէ կաշառքի առկայության, գնացին և իրենց ձայնը տվեցին քաղաքապետին:


– Դուք խոսեցիք իրականցված և սպասվելիք բարեփոխումների մասին, իսկ ի՞նչ աշխատանքներ են տարվում նոր աշխատատեղեր բացելու ուղղությամբ:


– Մեզանից կախված այն ամեն ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի Չարենցավանում ներդրումների համար, բնականաբար կանաչ լույս բոլոր այդ ներդրողների համար: Բայց որ ասեմ քաղաքապետարանը վաղը կամ մյուս օրը 1000 աշխատատեղ կստեղծի չարենցավանցիների համար` բնականաբար դա սուտ կլինի: Ինչ կապված է քաղաքապետարանի հետ, քաղաքապետարանը պատրաստ է աջակցելու և օգնելու, որպեսզի մեր քաղաքում հայտնվեն ներդրողներ: Դրանով քաղաքապետարանի լիազորությունները ավարտվում են:


– Երևանի նորանշանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանը մի գրչով վերջ դրեց փողոցային առևտրին: Չարենցավանում ի՞նչ վիճակում է փողոցային առևտուրը:


– Չարենցավանում փողոցային առևտուրը վերացված է դեռևս 2007թ.-ից, որովհետև մենք մեր անշուք տաղավարները փոխարինել ենք նոր կառույցներով: Պարզապես ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հետ կապված թույլատրեցինք, որ տաղավարների տերերը իրենց ապրանքները դիմացի մասում տեղադրեն: Սակայն արդեն համապատասխան բաժնին հանձնարարել եմ գրավոր ծանուցեն, որ ապրիլի 1-ից իրենց ապրանքները դնեն ոչ թե դուրսը, այլ իրենց կառուցած շինություններում: Բայց Չարենցավանում փողոցային առևտուր` որպես այդպիսին չկա:


– Դուք անկուսակցական եք, ինչո՞վ է դա պայմանավորված:


– Ես սատարել եմ և կսատարեմ «Հանրապետական» կուսակցությանը, բայց ես ինքս «Հանրապետական» կուսակցության անդամ չեմ:


– Իսկ ի՞նչն է պատճառը, որ կուսակցական չեք, բայց սատարում եք ՀՀԿ-ին:


– Նախ` նա է պատճառը, որ իմ հայրը «Հանրապետական» կուսակցության անդամ է: Երկրորդն էլ` ճիշտ է, կուսակցական չեմ, բայց ինձ հոգեհարազատ են «Հանրապետական» կուսակցության ծրագրերը: Բացի դրանից, պետք է հաշվի առնենք, որ մեր հանրապետության նախագահը «Հանրապետական» կուսակցության նախագահն է, և ինչպես ես եմ հաղթանակ տարել Չարենցավանի քաղաքապետի ընտրություններում, նաև ապահովելու եմ «Հանրապետական» կուսակցության հաղթանակը մեր քաղաքում: Բայց ինքս հանրապետական չեմ: Ինչպես բոլորը, այնպես էլ ես կողմնորոշում ունենալու իրավունք ունեմ, չէ՞: Իսկ իմ կողմնորոշումն է դեպի «Հանրապետական» կուսակցություն :


– Բայց այսօրվա քաղաքական դաշտում կուսակցական լինելու հանգամանքը ինքնարտահայտվելու համար ավելի լայն հնարավորություններ է ընձեռում:


– Ես որոշել եմ, որպեսզի զերծ մնամ կուսակցական լինելուց:


– Վերջին շրջանում Չարենցավանը ավելի հայտնի դարձավ Վահան Խալաֆյանի գործով:


– Վահան Խալաֆյանի գործի հետ կապված ասեմ, որ Վահան Խալաֆյանի մոր հետ արդեն 4 տարի է աշխատում ենք քաղաքապետարանում, և դա մեր համար իրոք դառը իրականություն էր: Վատ էր նաև այն առումով, որովհետև նրա մայրը մեր կոլեկտիվի անդամ է: Բայց մնացածը իրավապահ համակարգի գործն է, որոնք, ինձ թվում է, ովքեր որ պետք է պատժվեցին: Քաղաքապետարանը տվյալ դեպքում ուրիշ անելիք չունի, որ կարողանա իրավապահների գործին միջամտի: Բայց ինչ վերաբերում է տվյալ երևույթին իրոք վատ երևույթ էր: Նամանավանդ, որ մենք Վահան Խալաֆյանի մոր հետ արդեն 4 տարի է քաղաքապետարանում աշխատում ենք:


– Տիգրան Կարապետյանի գլխավորած շարժումը փորձում է սոցիալապես անպաշտպան մարդկանց միջոցով քաղաքական պայքարի սկիզբ դնել: Դուք մտավախություն չունե՞ք, որ սոցիալական բունտը կհասնի նաև մարզեր: Մանավանդ, որ մարզում կան լուրջ սոցիալական խնդիրներ:


– Ես այնքան էլ լուրջ չեմ համարում, որ մեր համաքաղաքացիները և ընդհանրապես մեր Հայաստանի Հանրապետության բնակիչները իրենց բախտը կապեն Տիգրան Կարապետիչի հետ:


– Եվ դա ձեզ չմտահոգվելու առի՞թ է տալիս:


– Իհարկե ոչ: Ես համաձայն եմ ձեզ հետ, որ այսօր Հայաստանում կա սոցիալական խնդիր: Բայց դա կոնկրետ անձի հետ չի կապված: Դա աշխարհում տիրող իրավիճակով, ֆինանսատնտեսական իրավիճակով է պայմանավորված: Բայց մի բան կարող եմ ասել, որ այսօր չկա մի քաղաքական ուժ, որ կարողանա 1-2 տարում այդ խնդիրը լուծի: Ես համոզված եմ, որ մեր երկրի իշխանությունները հետամուտ կլինեն, այդ խնդրի լուծմանը, բայց դրա համար ինձ, թվում է, ժամանակ է պետք: Նույնիսկ ԱՄՆ-ի նման զարգացած երկրում խնդիրները միանգամից չեն լուծվում: Դրանք ժամանակի հետ կապված խնդիրներ են: Ժամանակի հետ այդ խնդիրները նաև մեր երկրում կլուծվեն: Հետևաբար ինձ թվում է, որ դեռևս պետք չէ շտապողականություն դրսևորել:


– Քաղաքական կուսակցությունները ձեր քաղաքում ինչպե՞ս են ներկայացված: Երևանում վերջին շաբաթների ընթացքում լարվեցին ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները: Այդ զարգացումները Չարենցավանի ներսում ի՞նչ դրսևորումներ ունեցան:


– Չարենցավան քաղաքում ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի հետ կապված որևէ հակամարտություն չկա: Մենք բացի «Հանրապետական» կուսակցության մեր լիդերներից, բնականաբար հարգում ենք նաև Գագիկ Ծառուկյանին, որը նույնպես մեր երկրի զարգացման համար մեծ ներդրում ունի, այդպիսի խնդիր չկա: Իսկ այսօրվա դրությամբ ես ձեզ կարող եմ ասել որ կուսակցություններն են Չարենցավանում լայնածավալ գործունեություն իրականացնում: Դա «Հանրապետականն» է, ԲՀԿ-ն, Դաշնակցությունը, ՀԱԿ-ը և որոշ չափով ՕԵԿ-ը:


– Իսկ առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ և ընթացքում լարված պայքար ակնկալվո՞ւմ է Չարենցավանում:


– Ինձ թվում է, որ միշտ էլ խորհրդարանական ընտրությունների ընթացքում լարված պայքար է եղել: Սակայն դեռևս ընտրություններին 1 տարի կա: Հետևաբար ժողովրդի կողմնորոշումների համար դեռևս ժամանակ կա: Իսկ առհասարակ  ընտրությունները իրենց հետ լարվածություն են բերում: Բայց ինձ թվում է առաջիկա լարվածությունները բախման չեն վերածվի:


– Ձեր հոր մարզպետ լինելու հանգամանքը որքանո՞վ նպաստեց, որ տարիներ առաջ մտնեք քաղաքականություն և երկրորդ անգամ վերընտրվեք քաղաքապետ:


– Եթե լսենք մեր թերթերի գրածներին, բնականաբար գրում էին, որ պետք է բացասական ազդի, մարզպետին փնովում էին, չգիտեմ ինչեր էին գրում մարզպետի մասին:


– Նաև ասում են, որ Ձեր օգտին ձայներ կորզելու համար Ձեր բոլոր հարազատներն ընդգրկված են եղել Ձեզ համար ձայներ ապահովելու մեջ:


– Կարող ա՞ իմ բարեկամները ինձ պետք է չընտրեին: Իմ բարեկամները բնականաբար պետք է իմ օգտին գործեին, հո չէի՞ն գնա հակառակորդին ընտրեին: Բայց մենք որևէ լծակ չենք օգտագործել: Իսկ իմ հոր մարզպետ լինելու հանգամանքը որդի քաղաքապետի համար շատ պարտավորեցնող է: Դրա համար էլ այսօր Չարենցավան քաղաքը դուք կուզեք հավատացեք կուզեք, ոչ` համարվում է մեր հանրապետության լավագույն քաղաքներից մեկը, քանի որ իմ հոր մարզպետ լինելը պարտավորեցրել է, որ մեր քաղաքում նշված աշխատանքները ավելի արդյունավետ կատարեմ, ավելի մեծ պատասխանատվության զգացում ունենամ, որպեսզի իմ հոր աշխատանքի վրա որևէ բիծ չթողնեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում