Ըստ «Իրավունք»-ի ունեցած տեղեկությունների՝ Վարդան Օսկանյանին ԱԱԾ-ում հարցաքննելու վերաբերյալ լուրը կատարյալ խուճապ է առաջացրել «Սիվիլիթասում»:
«Այդտեղի մեր աղբյուրը մատնանշում է, որ բազում հեռախոսային զանգեր են եղել ինչպես ԱՄՆ դեսպանատուն, այնպես էլ՝ Վաշինգտոն ու տաբեր եվրոպական մայրաքաղաքներ, զուգահեռաբար սկսվել է բազում փաստաթղթերի տենդագին ոչնչացումը՝ համապատասխան հատուկ հարմարության միջոցով: Գումարած դրան՝ շտապ տարբեր «ավելորդություններից», այդ թվում՝ նաև կասկածելի կիբերօպերացիաների հետքերից մաքրվում են համակարգիչները»: