Friday, 29 03 2024
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն

Երկիրը դատարկում են ժողովրդից` դաշնակ-տարոնական «հայրենասիրական» ծափ ու ծնծղաների հոխորտանքի ուղեկցությամբ

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը:


– Թունիսում, Եգիպտոսում վերջերս ականատես եղանք, թե ինչպես են հասարակությունները իրենց երկրներում իրավիճակ փոխում: Պարոն Աբգարյան, հաշվի առնելով Հայաստանում առկա սոցիալական մեծ դժգոհությունը, հնարավոր համարո՞ւմ եք նման զարգացումներ նաև Հայաստանում:


– Արդեն ակնհայտ է` վերջին մի քանի տարիներին երրորդ աշխարհի երկրներում կոռուպցիոն-բռնապետական վարչակարգերի դեմ համաժողովրդական շարժումների ալիք է ձևավորվում: Դրանց աշխարհագրությունը ընդլայնվում է` ներառելով նորանոր երկրներ: Ընդդեմ բռնապետության և կոռուպցիայի ոտքի կանգնած ժողովուրդների պահանջները հիմնականում նույնն են` բոլոր շարժումների առաջին պահանջը ժողովրդավարությունն է` որպես իրենց երկրներում սոցիալական արդարություն հաստատելու գործիք: Կոռուպցիոն բռնապետական վարչակարգերի պատասխաններն էլ են հիմնականում նույնը` ուժի կիրառում սեփական ժողովրդի նկատմամբ և «հայրենասիրական» ու «պետականամետական» քաղաքական դեմագոգիա: Անտարակույս, հայաստանյան համաժողովրդական ներկայիս շարժումը վերոհիշյալ շարժումների առաջամարտիկներից մեկն է, որը դամոկլյան սրի նման կախված է իշխող վարչախմբի գլխին: Այո, շարժումներով համակված երկրների ժողովուրդների պայքարը նույն նպատակն է հետապնդում, բայց ի տարբերություն այլ ժողովուրդների ներկայիս շարժումների, հայաստանյան համաժողովրդական շարժումը, ի հավելումն բռնապետության և կոռուպցիայի դեմ մղվող պայքարի, բախվում է նաև այնպիսի առանձնահատուկ իրողության հետ, ինչպիսին բացահայտ պետական դավաճանությունն է: Այս իրողությունը էլ ավելի է բարդացնում մեր համաժողովրդական պայքարի խնդիրները, քանի որ Հայաստանի կոռուպցիոն-բռնապետական իշխող վարչախումբը իր իշխանությունը երկարաձգելու համար միջազգային առևտրի ապրանք է դարձրել Հայաստանի և հայ ժողովրդի պետական և ազգային շահերը: Այսինքն` ինչպես համարյա միշտ, այնպես էլ այսօր հայոց օտարամոլ իշխողները, հանուն իրենց անձնական, թայֆայական և օտար հովանավորների շահերի, հայ ժողովրդին կանգնեցրել են նույն խնդրի առջև` հայոց պետականության հաստատման այս վերջին շանսը օգտագործե՞լ, թե՞ հոգնած ու զզված ազգին վայել գործելակերպով կորուստի մատնել այդ շանսը և կուլ գնալ պատմությանը: Վերջին 13 տարիներին Հայաստանի ծախու և շահամոլ իշխողները ոչ մի համապետական նշանակություն ունեցող հարց չեն լուծել ո՛չ արտաքին և ո՛չ էլ ներքին քաղաքականության ասպարեզներում: Այդ տարիների ռոբիկասերժիկական դիվանագիտությունն ապացուցեց «հայկական դիվանագիտության» զրոյական արժեքը: Հայաստանի համար հրատապ լուծում պահանջող ղարաբաղյան հարցն այդ «դիվանագիտությունը» իմիտացիոն «լուծույթով» թթվեցրեց և դա օգտագործեց որպես Հայաստանը մշտապես պատերազմի սպառնալիքի տակ պահելու, օտար պետության ֆորպոստի վերածելու և նրա պետականությունը կործանելու միջոց: Ժողովրդավարությունը Հայաստանում խեղված ու խեղդված է, մամուլում հայաստանյան ներքին իրադրությունը ռազմաճակատային և քրեական հաղորդագրություն է հիշեցնում: Պետական մեքենան «գործում» է միմիայն կոռուպցիոն, բռնության և քարոզչության ասպարեզներում: Տնտեսական համակարգի ոչնչացումն ընթանում է ամբողջ թափով և արդեն թևակոխել է փոքր ու միջին բիզնեսի վերացման փուլ: Արտադրությունը լճացումից անցում է կատարում գոլորշիացում, արտահանումը չնչին է, այն էլ` հիմնականում հումքային: Գործազրկությունը, անափ աղքատությունը և ապագայի հանդեպ անհուսությունը զարկ են տվել երկրի բնակչության զանգվածային արտագաղթին: Երկիրը դատարկում են ժողովրդից` դաշնակ-տարոնական «հայրենասիրական» ծափ ու ծնծղաների հոխորտանքի ուղեկցությամբ: Իհարկե, օրըստօրե ծանրացող սոցիալական խնդիրներից բխող հարցերը հասարակական դժգոհության լայն, թերևս հիմնական համարվող ֆոն են ստեղծում: Բայցև կարևոր է, որ ողջ հասարակությունը գիտակցի, որ սոցիալական այդ ծանրացող խնդիրները կապված են, ավելի ճիշտ` բխում են իշխող կոռումպացված վարչախմբի վարած ներքին և արտաքին հակաժողովրդական, հակազգային և հակապետական քաղաքականությունից: Այսօր Մատենադարանի առջև հանրահավաք անող և երթերի մասնակցողները այս գիտակցությամբ են մասնակցում Հայ ազգային կոնգրեսի հավաքներին: Վստահ եմ` Հայաստանի և հայ ժողովրդի ապագայի համար մտահոգ բոլոր քաղաքացիները սկսում են հասկանալ, որ իրենց մասնավոր շահերի աջուձախ ոտնահարումն անհնար կլինի միայն երկիրը ավազակապետության վերածած բանդայի ոչնչացման դեպքում: Վստահ եմ նաև, որ առաջիկա գարունը այդ բանդայի իշխանության աշունն է լինելու, իսկ ամառը` նրանց համար ձմեռ:


– Մտավախություն չունե՞ք, որ իշխանությունները հասարակության սոցիալական դժգոհությունը մեղմելու նպատակով ստեղծեն այլ ուժեր, որոնք էլ կփորձեն «տեր կանգնել» սոցիալական ընդվզմանը:


– Արդեն մեկը հայտնվել է Մատենադարանի մոտ: Մյուսն էլ, քաղաքական հոտառության մեծ ստաժ ունենալով և ցույց տալու համար, թե քիթն ուղղել է քամու փչած կողմը, արդեն երկու-երեք տարի է փորձում է «կառուցողական ընդդիմության» դեր խաղալ: Դե, հա՛մ պատասխանատվությունից խուսափելու, հա՛մ էլ իշխանական կերակրատաշտից չզրկվելու բարդ խնդիրներ ունի: Ինչ վերաբերում է առաջիկա հնարավոր սոցիալական ընդվզումներին նորաստեղծ քաղաքական այլևայլ ուժերի կողմից «տեր կանգնելու» հնարավորությանը, ապա փորձը ցույց է տվել, որ այդպիսի աճպարարություն իրականացնող քաղաքական ուժերի «ական» լինելու հանգամանքը Հայաստանում շատ արագ է բացահայտվում: Ես կարծում եմ, որ իրատեսորեն մտածող և Հայաստանին սպառնացող մահացու վտանգը գիտակցող բոլոր քաղաքական ուժերն այսօր երկու պայմանով մեկ հանգրվան ունեն: Այդ հանգրվանը Հայ ազգային կոնգրեսին անդամակցելը կամ նրա հետ սերտորեն համագործակցելն է, պայմանները` հնարավորինս արագ իշխանափոխության անհրաժեշտության ընդունումը և իշխանափոխությունից հետո ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացման վերաբերյալ պարտավորության ստանձնումը: Ես մասնավորապես ՀՅԴ-ին հորդորելու նպատակ չունեմ, բայց, անկեղծ ասած, կուզեի, որ իր գոյության երկրորդ հարյուրամյակում այդ ավանդական կուսակցությունը գոնե մի անգամ փորձեր մի լուսավոր էջ թողնել իր անփառունակ պատմության մեջ:


– Ընդդիմությունը հայտարարեց առաջիկայում ակտիվանալու, հանրահավաքների շարքը վերսկսելու մասին: Ընդ որում՝ նախապես հայտարարված է, որ հանրահավաքը լինելու է Ազատության հրապարակում: Քանի որ քաղաքապետարանը հերթական անգամ մերժել է ընդդիմության հայտը, Ձեր կարծիքով, ի՞նչ է սպասվում առաջիկայում:


– Այդ բոլորը կախված է Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքներին մեր քաղաքացիների ակտիվ մասնակցությունից: Կլինի կրիտիկական զանգված` կազատենք մեր Ազատության հրապարակը, որն այս խայտառակ իշխանությունը վերածել է շուկայի: Դա այդպես էր և 1988-1989թթ., այդպես է նաև այսօր: Իր անձի, իր ընտանիքի և իր երկրի ապագայով մտահոգված յուրաքանչյուր մարդ պետք է աշխատի բացատրել իր բարեկամներին և ծանոթներին, թե ինչպիսի կարևորություն ունի նրանց մասնակցությունը այդ և հաջորդ հանրահավաքներին: Մեր քաղաքացիների մի որոշակի զանգված պետք է վերջապես հասկանա, որ միջանցքներում, աշխատասենյակներում և այլուր փսփսոցով հնչող իր դժգոհությունը որևէ այլ արժեք չունի, քան սեփական անձը հանգստացնելու միջոց, իսկ հանրահավաքին մասնակցելով իր այդ դժգոհությանը հաղորդում է հասարակական և գործնական բնույթ, որը մեծ ուժ է և ի վիճակի է վերացնել հանրային դժգոհության հիմքերը:


– Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ԱՄՆ-ում հայտարարել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու, երկպալատ խորհրդարան ստեղծելու և արտերկրի հայերին երկրի կառավարմանը մասնակից դարձնելու մասին: Սերժ Սարգսյանի խոսնակը չէր հերքել այդ փաստը: Ձեր վերաբերմունքը այդ հայտարարության վերաբերյալ՝ արդյոք դա կիրառելի՞ է ՀՀ-ում:


– Գործնականում Հ.Հակոբյանի այդ հայտարարությունը կամ իշխանության նման նպատակադրումը ոչ միայն զրոյական արժեք ունի, այլ նաև Հայաստանի և նրա բնակչության հանդեպ վնասարարության ևս մի փորձի նախնական արծարծում է: Ի՞նչ է նշանակում օտարերկրյա քաղաքացիներին երկրի կառավարման բարձրագույն մարմնի գործունեությանը մասնակից դարձնելը: Հետո՞ ինչ, որ նրանք հայեր են: Ո՞ւմ շահերն են նրանք ներկայացնելու` սփյուռքի՞, պաշտոնական հավաքականության ինչպիսի՞ տեսք ունի սփյուռքը և որո՞նք են սփյուռքի ընդհանրական շահերը, որոնք պետք է ձևավորվեն Հայաստանի պետական և ազգային շահերի համատեքստում, ովքե՞ր են որոշում սփյուռքի շահերը, ովքե՞ր են նրանց այդպիսի լիազորություն տալու, թե՞ պատրաստվում ենք սփյուռքին փոխանցել Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների` «մեր տեսքով և մեր նմանությամբ» կազմակերպելու «փորձը»: Ի՞նչ պարտավորություններ կունենան նրանք մեր երկրի և ժողովրդի հանդեպ, հարկեր մուծելո՞ւ են, բանակում ծառայած լինելու հանգամանքն ինչպե՞ս է լինելու, ի՞նչ ենք մենք` հայաստանցիներս, շահում դրանից մեր հարկատուների վճարումներից ու գանձումներից նրանց աշխատավարձ վճարելով ու ծախսերը հոգալով: Օտար երկրները չե՞ն փորձի իրենց գործակալներին ներդնել ՀՀ Ազգային ժողովում: Եվ այլն, և այլն: Ի՞նչ ասեմ: Կրկնեմ Չարենցին, որը, դիմելով օտարի այն ժամանակվա լաքեյներին, սրտնեղած ու զայրացած հարցնում էր նրանց. «Դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ եք անում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում