Երեկ հերթական հարձակումներն են տեղի ունեցել նիգերիական գյուղերում։ Դեպքերը տեղի են ունեցել Զամֆարա նահանգի Դանգուլբի, Դիյա, Գուրու և Կասուվա գյուղերում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ տեղեկացնելով, որ սպանվել է առնվազն 27 մարդ։
Ինչպես լրագրողներին պատմել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը, հարձակվողների անձը պարզվում է, սակայն քննությունը ենթադրում է, որ հարձակումները գործել են զինված կողոպտիչները, որոնք կապ չունեն ծայրահեղական «Բոկո Հարամ» իսլամիստական կազմակերպության հետ։ Նշվում է, որ նախկինում այդ խմբավորումը Զամֆարա նահանգում գործողություններ չի իրականացրել։
Տեղեկացնենք նաև, որ հարձակումների հետևանքով հիվանդանոցներ են տեղափոխվել ավելի քան 40 մարդ, որոնցից 8-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։










































