Բաքվի հանրակացարաններից մեկում, որտեղ փախստականներ են բնակվում, պայթյուն է տեղի ունեցել, որի պատճառը դեռ անհայտ է:
Պայթյունին հետևել է հրդեհը, ինչի արդյունքում 1 տղամարդ է զոհվել, ևս 7 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, հաղորդում է APA-ն: Դեպքի վայր ժամանած հրշեջ հաշվարկները կարողացել են քիչ անց մարել կրակը:
Պայթյունի հավանական պատճառ կարող էր լինել գազի արտահոսքը: