ՄԱԿ-ի դիտորդները հայտնում են Ռաստան և Թալբիսեխ քաղաքների ուղղաթիռային ռմբակոծման մասին: Այդ քաղաքներում հաստատվել է սիրիական ընդդիմությունը:
«ՄԱԿ-ի դիտորդները հայտնում են Ռաստեն և Թալբիսեխ քաղաքներում ուժեղ բախումների մասին, որտեղ ականանետային հրաձգություն է տեղի ունենում. նկատվում է ռմբակոծում ուղղաթիռներից, ինչպես նաև կիրառվում է ավտոմատային հրաձգություն»,- ասվում է դիտորդների առաքելության ներկայացուցիչ Սաուսան Գոշախի հայտարարության մեջ:
Մայիսի վերջին Ռաստանում և Թալբիսեխում, որտեղ ավելի վաղ հակակառավարական ցույցեր էին տեղի ունենում, զինվորական ստորաբաժանումներ և սիրիական բանակի տանկեր էին բերվել:
Լրատվամիջոցների տվյալներով` այն ժամանակ զինվորականները և անվտանգության ծառայակիցները փակել էին բոլոր ճանապարհները, որոնք քաղաք էին տանում:










































