Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ «Բարսելոնա»-ի ղեկավարները թիմի մարզական գծով տնօրեն Անդոնի Սուբիսարետայի հետ ստորագրած պայմանագրի ժամկետը երկարաձգելու մտադրություն ունեն:
Կատալոնական ակումբի նախագահ Սանդրո Ռոսելը գոհ է Սուբիսարետայի աշխատանքից և ցանկանում է նրա հետ համագործակցությունը շարունակել մինչև 2016 թվականը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին դարպասապահը սկսել Է աշխատել թիմում 2010 թվականից, երբ ակումբի նախագահի պաշտոնը ստանձնեց Ռոսելը:










































