Մոնրեալում ավարտվեց «Ֆորմուլա-1»-ի 2012 թվականի 7-րդ մրցումը` Կանադայի Գրան-Պրին:
Լավագույն արդյունքը ցույց տվեց աշխարհի 2008 թվականի չեմպիոն, «Մաքլարեն»-ի ավտոարշավորդ Լուիս Հեմիլթոնը: Վանդակավոր դրոշակին երկրորդը մոտեցավ «Լոտուս»-ի ֆրանսիացի պիլոտ Ռոմեն Գրոժանը, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրեց «Զաուբեր»-ը ներկայացնող ՍերխիոՊերեսը:
Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը`
1. Լուիս Հեմիլթոն («Մաքլարեն») – 1:32:29.586
2. Ռոմեն Գրոժան («Լոտուս») +2.5
3. Սերխիո Պերես («Զաուբեր») +5.2
4. Սեբաստիան Ֆետել («Ռեդ Բուլլ») +7.2
5. Ֆերնանդո Ալոնսո («Ֆերրարի») +13.4
6. Նիկո Ռոսբերգ («Մերսեդես») +13.8
7. Մարկ Ուեբեր («Ռեդ Բուլլ») +15.0
8. Կիմի Ռայկոնեն («Լոտուս») +15.5
9. Կամուի Կոբայասի («Զաուբեր») +24.4
10. Ֆելիպե Մասա («Ֆերրարի») +25.2