Հաղորդավորուհի Քսենյա Սոբչակը ոստիկանությանը մեղադրել է «Միլիոնների երթի» անկարգությունների գործով իր բնակարանը խուզարկելիս «բացարձակ ամենաթողության» մեջ:
«Առավոտյան` ժ. 8.00-ին, ներխուժել են մարդիկ, չեն թույլատրել հագնվել, թալանել են բնակարանս, ստորացրել են»,- Twitter-ի իր միկրոբլոգում այսօր գրել է հաղորդավարուհին:
Ավելի վաղ իրավապահ մարմիններում աղբյուրն Interfax-ին հայտնել էր, որ Սոբչակի բնակարանում խուզարկության ժամանակ քննիչները հայտնաբերել են «որոշակի քանակությամբ արտասահմանյան արժույթով ծրար», ընդհանուր առմամաբ` կես միլիոն եվրո գումար»:
Գործակալության զրուցակիցը ենթադրել է, որ այդ գումարը կառգրավվի:
Life News-ի աղբյուրն էլ նշում է, որ բացի վերոնշյալ գումարից, Սոբչակի մոտ հայտնաբերվել է ևս 100 հազար դոլար ու եվրո:
«Թե ինչի համար է ընդդիմության նոր հավաքի նախօրեին պահվել այդքան գումար, դեռ պետք է պարզվի»,- ասել է զրուցակիցը հրապարակությանը:
Անձամբ Սոբչակը գումարի վերաբերյալ ասել է հետևյալը. «Իմ տարեկան եկամուտն 2 միլիոնից ավելի է: Ես իրավունք չունե՞մ գումարս տանը պահելու, եթե չեմ վստահում բանկերին»:
Հիշեցնենք, որ այսօր՝ առավոտյան, քննիչները խուզարկություն են կատարել ընդդիմադիր գործիչներ Ալեքսեյ Նավալնիի, Սերգեյ Ուդալցովի, Բորիս Նեմցովի, Իլյա Յաշինի բնակարաններում:
Բոլոտնայա հրապարակում մայիսի 6-ի իրադարձությունների կապակցությամբ հարուցվել է գործ ՌԴ Քրեական օրենսգրքի 212 (զանգվածային անկարգություններին մասնակցելու) ու 318 հոդվածներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու):
Գործով ձերբակալվել էր 12 մարդ, նրանցից 6-ը դատարանի որոշմամբ հայտնվել է ճաղերի հետևում:
Նավալինիին ու ՈՒդալցովին գործի շրջանակում հարցաքննել են որպես կասկածյալների:
Հունիսի 12-ին նոր «Միլիոնների երթը» կանկացվի:











































