Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուպրեխտ Պոլենցին:
ՀՀ նախագահի մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիպմանը Հանրապետության նախագահը և Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահը քննարկել են տարածաշրջանային խնդիրներին և Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին վերաբերող հարցեր: