Saturday, 20 04 2024
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ալիխանե Մամե. Ազգային փոքրամասնությունները պետք է ներկայացված լինեն խորհրդարանում

ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը օրեր առաջ Կալիֆոռնիայում ամերիկահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Սահմանադրության փոփոխությամբ խորհրդարանը երկպալատանի դարձնելու Սերժ Սարգսյանի մտադրությունը: Հրանուշ Հակոբյանը բարձրաձայնել է սփյուռքահայի ձայնը, խոսքը պետական կառավարման համակարգում, քաղաքականության մշակման եւ պետական իշխանության գործում լսելի դարձնելու իրենց իղձերի մասին:

«Վերին պալատը դա սենատն է, որտեղ պետք է ընդգրկվեն նաեւ սփյուռքահայեր»,- ասել է Հրանուշ Հակոբյանը: «Առաջին լրատվական»-ը Հայաստանի գրողների միության անդամ, քուրդ լրագրող, «Զագրոս» թերթի գլխավոր խմբագիր Ալիխանե Մամեից (Մուսոյան) հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում այն փաստին, որ ՀՀ քաղաքացի ազգային փոքրամասնություններն այսօրվա խորհրդարանում ներկայացված չեն, իսկ արտերկրում ապրող սփյուռքահայերին ՀՀ իշխանություններն ուզում են ընդգրկել պետական կառավարման համակարգում:

«Ժամանակին, երբ Հայաստանը նոր էր անկախացել, ես Գերագույն խորհրդում աշխատել եմ որպես Մարդու իրավունքների եւ ազգային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ: Հանձնաժողովի նախագահը երջանկահիշատակ Ռաֆայել Պապայանն էր: Այն ժամանակ, երբ մենք աշխատում էինք օրենքների վրա, ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցը եղել է ԳԽ-ի ուշադրության կենտրոնում:

Մենք առաջարկել էինք, որ «Ընտրական օրենսգրքում» լինեն կետեր, դրույթներ, որոնք կապահովեն ազգային փոքրամասնությունների մասնակցությունն Ազգային ժողովի աշխատանքներում: Սակայն այն ժամանակ նախատեսեցին, որ ազգային փոքրամասնություններին պետք է տեղ տան կուսակցությունների միջոցով: Այդ առաջարկությունը, սակայն, կյանքի չկոչվեց»,- մեր զրույցի ժամանակ նշեց Ալիխանե Մամեն:

Նա բերեց Իրաքյան Քուրդիստանի օրինակը, որտեղ երկու հազար հայեր, որպես ազգային փոքրամասնություն, ունեցան իրենց ներկայացուցիչը օրենսդիր մարմնում:

Մամեն կարծում է, որ կա անհրաժեշտություն, որ Հայաստանում էլ ազգային փոքրամասնությունները ներկայացված լինեն խորհրդարանում: Եվ դա, ըստ մեր զրուցակցի, ավելի ցանկալի տարբերակ է, քան սփյուռքահայերի մասնակցությունը:

Ժամանակին Ալիխանե Մամեն, իր ասելով, դեմ է եղել երկքաղաքացիությանը, քանի որ դրա մեջ վտանգ է տեսել:

«Այդ այլ երկրների քաղաքացիները, թեկուզ հայ լինեն, կարող էին ուղարկված լինել տարբեր կազմակերպությունների կողմից»,- իր նախկին մտավախությունն այսպես է բացատրում մեր զրուցակիցը:

Հիմա, ըստ մեր զրուցակցի, մենք ավելի փորձառու ենք դարձել որպես պետություն, եւ վտանգի հավանականությունը նվազել է, քանի որ կարող ենք պարզել, թե ով ով է:

«Ժամանակին դեմ էի երկքաղաքացիությանը, հիմա ձեռնպահ եմ, կանցնի որոշ ժամանակ` կողմ կլինեմ»,- ասաց Ալիխանե Մամեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում