Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ընթացող Moscow Open միջազգային շախմատային փառատոնի 7-րդ տուրում Հայաստանի երրորդ շախմատիստուհի, գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը սպիտակ ֆիգուրներով պարտություն կրեց աշխարհի նախկին չեմպիոնուհի ռուս Ալեքսանդրա Կոստենյուկից, ով այս տուրից հետո վաստակած 5.5 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը:
Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարինա Համբարձումովան սպիտակ ֆիգուրներով պարտության մատնեց Ալինա Կաշլինսկայային և այժմ ունի երկու միավոր:
Առաջատարը 6 միավոր վաստակած Մոնղոլիայի ներկայացուցիչ Մոնգունթուլ Բաթույագն է, ով այս տուրում պարտության մատնեց Մարիա Ֆոմինիխին: