Wednesday, 22 03 2023
10:15
Նավթի գներն աճել են. 21-03-23
Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախի գազամատակարարումը
Նոյեմբերի 9-ի պայմանագրի «շնորհիվ» մեր հայրենիքն են հանձնել՝ հույս ունենալով գոնե անվտանգություն ունենալ, այսօր դա էլ «կիսատ-պռատ» է
ՄԻՊ թեկնածուն՝ անակնկալ. մանրամասներ փակ հանդիպումից. «Ժողովուրդ»
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Պետք է համբերեք․ «Հրապարակ»
Եթե Երևանի ավագանին երկու շաբաթվա ընթացքում իր կազմից քաղաքապետ չընտրի, կլինեն արտահերթ ընտրություններ
Պարեկային ծառայության պետի թեկնածու են գտել. «Ժողովուրդ»
Հայաստանը կունենա տարածաշրջանի ամենամեծ արևային կայանը
ՀԷՑ-ից հոսանքազրկումների մասին են հայտնում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիան և Իսրայելը շարունակում են հարաբերությունների կարգավորման փորձերը
Ինչ է ասել Բլինքենը՝ լսելով Ալիևի հորինվածքը
01:00
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մարտի 22-ին կմեկնի Բրյուսել
00:45
Աֆղանստանում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
00:30
Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել․ հայտարարություն
ՀՀ նախագահը և «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձել են ընթացիկ և մեկնարկելիք ծրագրերին
00:15
ՌԴ և Չինաստանի ղեկավարները համատեղ երկու փաստաթուղթ են ստորագրել
Տիգրանաշենի ոլորաններում ձորը գլորված բեռնատարի վարորդը մահացել է
Լավրովի սպառնալիքները առարկայացան․ կա մեկ հայ գերեվարված՝ Սև լճի հատվածում
Մտքեր են փոխանակել Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման վերաբերյալ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ կուսակցության վարչության նիստ
Ռուս-ադրբեջանական արշավը՝ ԵՄ դիտորդության դեմ
Տարոն Միրոյանն ու Դավիթ Դալլաքյանը հարցաքննվել և ազատ են արձակվել
23:10
«Չինաստանը Ռուսաստանին ռազմական հանցագործությունների դիվանագիտական ​​ծածկոց է ապահովում». Բլինքեն
Թուրքիան «պլստու՞մ» է չին-ռուսական ծրագրերից․ Էրդողանը հայտարարել է
23:00
ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի ու Մոլդովայի ռուսամետ օլիգարխների դեմ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Նորիկ Սարգսյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության պետ
Թուրքիայի դերի թուլացումը Հրվ. Կովկասում հզորացնելու է Արևմուտքի դերը

Թող մահանա ձեր մահանան

Ընտրություններից առաջ ընդդիմության միավորման թեման բնականաբար լինելու է հանրային և քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցերից մեկը, եթե ոչ հենց թիվ մեկը: Սակայն սա նաև նշանակում է, որ այս կապակցությամբ թիվ մեկ զբաղմունք են լինելու նաև տարատեսակ շահարկումները, որ իրենց թույլ կտան ոչ միայն իշխանությունները, այլ որ առավել ցավալի է` ընդդիմադիր համարվողներից շատերը:

«Ժառանգության» վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը Արմինֆոյին տված հարցազրույցում ասել է, որ Հայ ազգային կոնգրեսի տոտալիտար հակումները խոչընդոտում են ընդդիմության միավորմանը, քանի որ Կոնգրեսը բոլորից պահանջում է Լևոն Տեր-Պետրոսյանին ընդունել որպես առաջնորդի: Սա թերևս հենց շահարկման պարզ օրինակներից մեկն է, որ թույլ է տալիս իրեն ընդդիմադիր համարող գործիչը:

Նախ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Տեր-Պետրոսյանին ընդդիմադիր առաջնորդի կարգավիճակում տեսնում է ոչ միայն Կոնգրեսը, այլ նաև միջազգային հանրությունը, ինչի վկայությունն այն է, որ Հայաստան եկող միջազգային պաշտոնական պատվիրակությունների գերակշիռ մեծամասնությունը հանդիպում է ունենում նաև Տեր-Պետրոսյանի հետ:

Իսկ օրինակ Ռուբեն Հակոբյանի դե յուրե առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպումներ կարծես թե չկան: Թեև պատճառն իհարկե այն է, որ Հովհաննիսյանին շատ դժվար է գտնել հանրապետությունում: Նա սովորաբար պարբերական այցելությունների մեջ է: Թե ուրիշ ում է Ռուբեն Հակոբյանը տեսնում առաջնորդ, դժվար է ասել: Միգուցե իր նախկին դաշնակցական շեֆերի՞ն: Գուցե:

Բայց խնդիրը սա չէ: Խնդիրը փաստերի մեջ է: Իսկ փաստերը խոսում են այն մասին, որ այս երկրում որպես համակարգային ընդդիմադիր կառույց կայացած է միայն Հայ ազգային կոնգրեսը, որը ոչ թե պարզապես խորհրդարանական ընդդիմություն խաղացող կուսակցություն է, այլ իշխանական համակարգին ամենօրյա ռեժիմով ընդդիմացող համակարգ:

Եվ եթե դա ներկայիս համակարգին հետևողականորեն ընդդիմացող միակ համակարգն է, ապա բնականաբար, տրամաբանական է, որ այդ համակարգի առաջնորդն էլ պետք է լինի ընդդիմության առաջնորդի հիմնական թեկնածուն: Այստեղ իհարկե կարելի է վիճել, քննարկել այդ համակարգի արդյունավետությունը, գործունեության տրամաբանության մրցունակությունը, արդիականությունը, համակարգի պահվածքը և այլն:

Սակայն խնդիրը նաև այլ է: Դրանից դժգոհող, տրտնջացող գործիչներն ու ուժերը չեն ուզում ներկայացնել մի որևէ այլընտրանքային համակարգի մեխանիզմ, տարբերակ, նախագիծ կամ ծրագիր` ո՛չ հասարակությանը, ո՛չ էլ Հայ ազգային կոնգրեսին: Արդյունքում ստացվում է, որ ընդդիմության միավորում ասելով` այդ մարդիկ ընդամենը ցանկանում են հանգստանալ Կոնգրեսի` մինչ այժմ վաստակած դափնիների վրա, իրենց վզից գցել այդ դափնիները:

Դա էլ իհարկե կարելի է, դա էլ որևէ մեկի մենաշնորհը չէ, բայց գոնե աշխատելու դեպքում, այլապես անաշխատ դափնիները որևէ մեկին, առավել ևս հասարակությանն ու պետությանը օգուտ չեն կարող բերել: Հակառակ դեպքում ստացվում է, որ աշխատանքի մենաշնորհը բոլորը սիրով հանձնում են Կոնգրեսին, իսկ դափնիները պահանջում են ազատականացնել և դնել մրցույթի:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում